Լրահոս
Տարածաշրջան
22:45
06.03.23
145

Ներսում իրար ծեծել են, դրսում՝ Ռուսաստանի դրոշը վառել. «օտարերկրյա գործակալների» աղմուկը՝ Վրաստանում

Վրաստանի խորհրդարանում ծեծկռուք, խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիաներ են սկսել, երբ Ազգային ժողովը քննարկելիս է եղել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծերը: Վրաստանի ընդդիմադիրները պրոռուսական են անվանել դրանք ու ակնարկել, որ իշխանությունը փոխում է քաղաքական կուրսը: