Լրահոս
Քաղաքական
15:54
19.09.22
175

Նենսի Փելոսին և «Վարդանանք». ԱՄՆ «հակաիրանական ուղերձը»՝ Երևանից

«Ո՞ւմ խիստ «ճաճանչափայլ» մտքով է անցել Նենսի Փելոսիին այս ճակատագրական պահին Գաֆեսջյան կենտրոնում կանգնեցնել կամ թույլ տալ կանգնել Ավարայրի նկարի առջև ելույթի»,- իրանագետ Վարդան Ոսկանյանն է այսպես արձագանքել Նենսի Փելոսիի՝ Կասկադ այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպել է այն սրահում, որտեղ փակցված է Գրիգոր Խանջյանի «Վարդանանց» կտավը: Փելոսին ելութի պահին նկատել է, որ իր հետևում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է: