Լրահոս
Քաղաքական
23:59
25.09.22
173

Նախնական տվյալներով՝ Բերդում ձայների 52 տոկոսով հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը

Img default alt hy

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի թիվ 38/09 ընտրատեղամասում ձայների մեծ առավելությամբ հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը:

Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 1867 է, քվեարկությանը մասնակցել է 982 անձ:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Զորավոր համայնք» դաշինք՝ 689

ՔՊ՝ 260

«Արժանապատիվ սերունդ» դաշինք՝ 27

Անվավեր՝ 4

Չսահմանված նմուշով ծրար՝ 2:

168.am-ի տեղեկություններով Բերդ խոշորացված համայնքում նախնական արդյունքներով՝ հաղթել է հենց «Զորավոր Համայնք» դաշինքը՝ հավաքելով շուրջ 52 տոկոս ձայն: