Լրահոս
Իրավական
17:06
21.06.22
96

Նարեկ Մանթաշյանը վիրահատվել է.փաստաբանը միջնորդել է պարզել՝ համատեղելի՞ է հիվանդությունը կալանքի հետ

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել։

Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ ծագած առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են և ինքը դատարան է ներկայացնելու կալանքի հետ անհամատեղելիությունը պարզելու վերաբերյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն։