Լրահոս
Իրավական
13:58
21.06.22
206

Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. Կոչուբաև

Img default alt hy

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.

Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այսօր Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Բժշկական չափանիշի տեսանկյունից ծագած առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։ Վիրահատությունից հետո դատարան կներկայացնենք կալանքի հետ անհամատեղելիությունը պարզելու վերաբերյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն։