Լրահոս
Հասարակական
15:44
21.06.22
374

Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցի սանին, և բախվել Kia-ին. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Հրաչյա Քոչար փողոցում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 15-ամյա տղա հետիոտնի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  

Վրաերթից հետո Mitsubishi-ն բախվել է կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։