Լրահոս
Քաղաքական
14:15
22.06.22
121

Միշուստինից հետո հայկական կողմը հայտնեց՝ ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը հանդիպել է Ս. Պետերբուրգում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են լուրը, որ անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգում կայացել է տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում:

Մինչև փոխվարչապետի գրասենյակը կտեղեկացներ դրա մասին, հունիսի 20-ին Ռուսաստանի վարչապետից իմացանք, որ միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների հանդիպում։