Լրահոս
Հասարակական
16:30
27.06.25
296

Միքայել Սրբազանը ոտքով շարժվեց դեպի Երևան՝ Քննչական կոմիտե

Img default alt hy

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Էջմիածնից ոտքով քայլում է դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։ 

«Չեք թողնում մեքենայով գնամ, կգնամ ոտքով։ Ես փախստական չեմ»,-հայտարարեց նա։ 

Հիշեցնենք, որ քաղաքացիները մի քանի անգամ թույլ չտվեցին, որ նա ինքնակամ ներկայանա Քննչական կոմիտե։ Նրանք փակել էին Մայր Աթոռի դարպասներ, շրջապատել մեքենան և փորձում էին կրկին Միքայել Սրբազանին ուղեկցել Վեհարան։