Լրահոս
Հասարակական
14:30
11.12.25
388

Միքայել Սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» հիվանդանոց

Img default alt hy

Կալանավայրում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ և, ամենայն հավանականությամբ, կվիրահատվի: 

Այս մասին «News.5tv.am»-ին հայտնեց Միքայել Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: 

Միքայել Սրբազանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, բժիշկները հայտնել էին, որ նրան վիրահատություն է անհրաժեշտ: