Լրահոս
Իրավական
11:22
27.06.25
260

Միքայել սրբազանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ. ՔԿ

Img default alt hy

Միքայելարքեպիսկոպոս Աջապահյանի բնակության հասցեումկատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:

Ավելի վաղ NEWS.am հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։