Լրահոս
Իրավական
18:45
28.06.25
322

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան. Sputnik Արմենիա

Img default alt hy

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ճիշտ է, նախապես մտածում էինք, որ տարել են Նուբարաշեն ՔԿՀ, սակայն մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ նրան տարել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողականի մեկուսարան։ Այստեղ տանում են մարդկանց առավել խիստ մեկուսացման պայմաններում պահելու համար, ու քանի որ այս հարցը՝ Միքայել սրբազանի հարցը, վերածվել է կյանքի հարցի, դրա համար այնտեղ են տարել»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ այսօր առավոտյան Սրբազանը 2 ամսով կալանավորվեց։ Սահմանափակվել են նաև շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու փաստաբանների հետ։

Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու հիմքերից մեկը այս հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված կոչն է։