Լրահոս
Հայաստան
16:30
29.06.25
464

Միքայել Աջապահյանի հետապնդումը քաղաքական հաշվեհարդարի և վրեժխնդրության դասական դեպք է․ հայտարարություն

Img default alt hy

Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի հետապնդումը քաղաքական հաշվեհարդարի և վրեժխնդրության դասական դեպք է։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։

Այս մասին ասվում է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։