Լրահոս
Հասարակական
18:03
20.09.22
109

ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ զեկույց

Img default alt hy

Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան տիկին Քրիստիննե Գրիգորյանն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն տիկին Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ։

Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ հատուկ անդրադարձ կատարելով կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը:

Պաշտպանը պատասխանել է նաև գործընկերների հարցերին և ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս իրավիճակը Հայաստանում։