Լրահոս
Իրավական
15:44
27.06.25
134

Միջին ծանրության ենթադրյալ հանցանքի դեպքերում նույնիսկ 1 ոստիկան հնարավոր է չի գնում բերման ենթարկելու որևէ անձի, իսկ այսօր տեսանք հազարավոր իրավապահների. Վարդևանյան

Img default alt hy

Հաղորդագրություններին ծանոթանալով հասկացել եմ, որ խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին. Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված մեղադրանքին։

«Պատկերացրեք միջին ծանրության հանցանքի դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան չի գալիս բերման ենթարկելու որևէ անձի։ Տվյալ դեպքում ականատես եղանք նրան, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իրավապահներ այստեղ են, որ հարկադրանքի միջոց կիրառեն»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, թե ինչի մասին է այդ ենթադրյալ հանցանքը. «Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է։ Լինում է  ցնցող, սուր խոսք,  բայց Եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն՝ այստեղ մի ընտրություն կա, եթե ընտրում ես ժողովրդավարական ճանապարհը, ապա խոսքի արժեքն ամենակարևոր արժենք է, եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա եթե խոսքի ազատությունն իրականացնում ես սուր ձևով, ապա պետք է ականատես լինենք հազարավոր իրավապահների, այն էլ՝ վեհարանում, այն էլ երբ տվյալ դեպքում խոսում ենք Սրբազան հոր մասին»,-ասաց նա։

«Սա իսկապես աբսուրդ է, որ մենք կարող ենք պատկերացնել, աբսուրդ է, որ մենք ունենք պարտականություն Մայր Աթոռին, Սրբազան հորը, Վեհափառ հայրապետին պաշտպանելու։ Սա իրավական որևէ տրամաբանություն չունի»։

Վարդևանյանը նշեց, որ միջին ծանրության հանցանքի պարագայում հնարավոր է լինի տուգանք, հնարավոր է լինի այլ պատիժ։