Լրահոս
Իրավական
19:44
12.12.25
188

Միհրան Հակոբյանի ծեծի ենթարկելու դեպքով 4 ձերբակալված անձ կա. ՆԳՆ

Img default alt hy

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին կատարված հանցագործության մեջ։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:

Նշենք, որ խոսքը վերաբերում է քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքին։