Լրահոս
Միջազգային
23:28
15.11.24
205

Մեզ ողջ-ողջ վաճառում են, լինել-չլինելու հարց է. բախումներ՝ Աբխազիայում

 

Գերլարված իրավիճակ է Աբխազիայի խորհրդարանի մոտ: Ցուցարարները Սուխումում բեռնատարով ջարդել են դարպասի մի հատվածը: Իրավապահները լուսաձայնային նռնակներ են գցել ակցիայի մասնակիցների վրա: Շաբաթասկզբից են ակցիաներ սկսվել Աբխազիայում, երբ իրավապաշտպանները ձերբակալել են Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրին դեմ բողոքող ընդդիմադիր պատգամավորներին: