Լրահոս
Սպորտ
13:45
25.09.22
108

Մեսսին Լապորտայի հետ քննարկել է հնարավոր վերադարձը «Բարսելոնա»

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ու «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այս շաբաթ հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է El Clásico TV-ն։ Նրանք քննարկել են Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ։

Վերադարձի մեջ կարևոր դեր կարող է խաղալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որը նույնպես ցանկանում է աշխատել Մեսսիի հետ։ Ժոան Լապորտան ֆուտբոլիստից ներողություն է խնդրել 2021 թվականի ամռանը ստեղծված իրավիճակի համար, որի պատճառով Մեսսին չկարողացավ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և ընդունեց ՊՍԺ-ի առաջարկը։

Մեսսին ու Լապորտան պայմանավորվել են նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո սկսել պայմանագրի վերաբերյալ առարկայական բանակցությունները։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։