Լրահոս
Հասարակական
20:36
24.06.22
167

«Մեքենան գմփացել ա». մանրամասներ՝ Փարաքարի սպանությունից

Փարաքարի բնակիչները փորձում են հասկանալ, թե ում էր պետք իրենց համագյուղացու մահը: Հինգշաբթի Փարաքարի Գետափի փողոցում պայթուցիկի պայթյունի հետևանքով Նիվա մակնիշի մեքենա էր այրվել:

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մեքենայում գտնվող 35 տարեկան տղամարդուն պայթյունի ալիքը դուրս է նետել: Փարաքարցու սպանության կասկածանքով կա ձերբակալված: «Հայլուր»-ը եղել է դեպքի վայրում: