Լրահոս
Սպորտ
18:15
05.03.23
139

Մենք գնում ենք Մյունխեն հաջորդ փուլ դուրս գալու համար. Մբապպե

Img default alt hy

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ առաջիկա պատասխան հանդիպումը։

Լիգա 1-ի 26-րդ տուրում 24-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Նանտի» դեմ խաղում (4-2), սա նրա 201-րդ գոլն է փարիզցիների կազմում: Նա դարձավ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն՝ առաջ անցնելով Էդինսոն Կավանիից (200 գոլ):

«Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ես ռեկորդային գոլ կխփեմ ավագի թևկապը կրելով, ես չէի հավատա: Սա անհատական ​​ձեռքբերում է, բայց ես այստեղ եմ թիմի համար: Մենք գնում ենք Մյունխեն՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար, վերագտել ենք մեր վստահությունն ու վճռական ենք տրամադրված»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա» – «ՊՍԺ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին։

Աղբյուր  ArmSport.am