Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:46
04.07.22
272

Մեծ Բրիտանիան մշակում Է Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման հարցը. Թրաս

Img default alt hy

Մեծ Բրիտանիան հավանություն Է տալիս պատժամիջոցների ներքո հայտնված ռուսական ակտիվների բռնագրավմանը հօգուտ Ուկրաինայի և այս պահին մշակում Է այդ հարցը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը:

«Ես հավանություն եմ տալիս այդ գաղափարին, և մենք համատեղ ուսումնասիրում ենք այդ հարցը: Կանադայում հենց նոր ընդունել են համապատասխան օրենք: Մենք այդ հարցով զբաղվում ենք Ներքգործնախարարության և ֆինանսների նախարարության հետ, բայց ես որոշակիորեն հավանություն եմ տալիս այդ գաղափարին: Անհրաժեշտ Է միայն լավ մշակել այդ հարցի բոլոր մանրամասնությունները»,- ասել Է Թրասը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանայի խորհրդարանն «ամենայն հավանականությամբ» կընդունի նոր օրենք, որը թույլ տա բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, սակայն նախարարը հավելել Է, որ օրենսդրության մեջ ուղղումներ մտցնելու անհրաժեշտություն կարող Է չզգացվել: