Լրահոս
Միջազգային
17:41
20.09.22
86

Մեծ Բրիտանիան առնվազն 2,63 մլրդ դոլար կծախսի Ուկրաինայի ռազմական օգնության համար

Img default alt hy

Մեծ Բրիտանիան մտադիր Է առնվազն 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,63 միլիարդ դոլար) ծախսել 2023 թվականին Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբեի 20-ին այդ մասին հաղորդել Է Financial Times (FT) թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասն այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ կհայտարարի Ուկրաինային հաջորդ տարի մի գումար տրամադրելու մասին, որը հավասար կլինի կա՛մ արդեն այս տարի հատկացված 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգին, կա՛մ կգերազանցի այն:

Սեպտեմբերի սկզբին Թրասն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած հեռախոսազրույցում նրան հավաստիացրել Է, որ Կիևը կարող Է հույս դնել Լոնդոնի աջակցության վրա երկարաժամկետ հեռանկարում:

Վարչապետի դիվանատանը նշել են, որ ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայի կողմից տարեսկզբից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության չափերը հասել են 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգի (2,8 միլիարդ դոլարի), և այդ նպատակի համար ավելի շատ ուղարկել Է սոսկ ԱՄՆ-ը:

Հաշվի առնելով 1,5 միլիարդ ֆունտի (1,8 միլիարդ դոլարի) չափով արդեն ցույց տրված տնտեսական և հումանիտար օգնությունը՝ Ուկրաինային բրիտանական օգնության ընդհանուր ծավալն այս տարի հասել Է 3,8 միլիարդ ֆունտի (4,6 միլիարդ դոլարի), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: