Լրահոս
Քաղաքական
16:02
27.06.25
104

Մայր Աթոռի վրա սրբшպիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինություններն ընդդիմադիրների նկատմամբ. հայտարարություն

Img default alt hy

Մայր Աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ։ Այս մասին հայտնել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից:

«Ժամեր առաջ ապօրինի կերպով բերման են ենթարկել ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայրո Զաքարյանին։

Քիչ առաջ Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը»,- նշված է հայտարարության մեջ: