Լրահոս
Հասարակական
19:44
20.06.22
483

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը վախենում է Ապարանի երեկվա սպանությունը վենդետայի վերածվի

Img default alt hy

Արագածոտնի մարզպետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար չեն 6 հոգու Ապարանում երեկ կրակել ու սպանել երկու երիտասարդի, բայց նաև չի բացառում, որ այս սպանությունը կարող է, Աստված մի արասցե, վենդետայի վերածվել: Սերգեյ Մովսիսյանը «Yerevan-today»-ի հետ զրույցում վստահ պնդում է, որ Ապարանի արյունալի միջադեպից հետո անգամ Ապարանն անվտանգ է, Հայաստանը՝ առավել ևս:

«Միջադեպի մասնակիցները շատ են, ընդ որում երկու ՔՊ-ական պաշտոնյաների հետ է կապվում կրակողների անունները, սակայն միայն մեկ անձ է կալանավորված, այն էլ՝ իր կամքով ոստիկանության բաժին ներկայացած 32-ամյա երիկտասարդ: Արդյոք սա չի նշանակում , որ ոստիկանության կասկածելի հաղորդագրության, իշխանական զգուշավոր հերքումներն ու ֆեյքային քարոզչության հետ կապը հենց իշխանության հետ միջադեպի ուղիղ կապի մասին է խոսում, մեր դիտարկամանը մարզպետը պատասխանեց հորդորով․

«Թող լրագրողներն իրենց գործով զբաղվեն, իրավապահները՝ իրենց… հետևեք պաշտոնական հաղորդագրությանը, կանխակալ մոտեցում ու ուղղորդված նախաքննություն ես չեմ մտեսնում:

Ամեն դեպքում, օրենքի առաջ հավասար են բոլորը, մենք ժողովրդավար երկիր ենք, Ապարանն անվտանգ է, մարդիկ ազատ կարող են իրենց կարծիքն արտահայտել»,- այսպիսի պոզիտիվ վստահություն ունի Արագածոտնի մարզետը՝ երեկ Նիգավանում 7 հոգու կրակոցներից  ու նրանիցի երկուսի սպանվելուց հետո»: