Լրահոս
Աշխարհ
10:04
27.06.22
113

Մառնեուլում շենքի պատշգամբ է փլուզվել. 1 հոգի մահացել է, 2-ը՝ վիրավորվել

Img default alt hy

«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Մառնեուլ քաղաքում փլուզվել է բնակելի շենքի հինգերորդ հարկի պատշգամբը, ինչը հանգեցրել է նաև չորրորդ հարկի պատշգամբի փլուզմանը։

Փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում 8-ամյա երեխա կա, որը տեղափոխվել է Marenuli Geo-Hospitals բուժհաստատություն։

Մյուս տուժածին տեղափոխել են Թբիլիսիի մասնագիտացված կլինիկա․ վերջինս մի շարք կոտրվածքներ ունի։