Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:05
17.06.22
121

Մակրոնը չի բացառում իր այցը ՌԴ

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիև ուղևորությունից հետո հայտարարել Է, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում չի բացառում այցը ՌԴ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուղևորությունը Ռուսաստան այժմ կպահանջեր որոշակի պայմաններ, քայլեր նախագահ Պուտինի կողմից»,- ասել Է Մակրոնը՝ հանդես գալով TF1 հեռուստաալիքի եթերում:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ մտադիր Է շարունակել շփումը ռուսաստանցի իր գործընկերների հետ: Մակրոնը հավելել Է, որ Ուկրաինան ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պետք Է ինքնուրույն որոշում ընդունի, թե Ռուսաստանին ինչ զիջումների Է պատրաստ գնալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: