Լրահոս
Արցախ
14:05
26.06.22
763

Մահվան ելքով վրաերթ Ստեփանակերտում

Img default alt hy

Հունիսի 26-ին՝ ժամը 07:40-ին,Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 07:30-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ Ս.Վ-ն (ծնված 1991թ.), վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Ուլուբաբյան փողոցի թիվ 70 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն փողոցի 60-ամյա բնակչուհի Լ. Գ.-ին, ով տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: