Լրահոս
Սպորտ
13:30
25.09.22
112

Մագնուս Կառլսենը հաղթեց եզրափակչի առաջին մրցախաղում. Julius Baer Generation Gup

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի առաջին մրցախաղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հաղթեց հնդիկ Արջուն Էրիգաիսիին: Առաջին երկու պարտիայում նորվեգացի գրոսմայստերը հաղթանակ տարավ, 3-րդն ավարտեց ոչ-ոքի՝ վճռելով մրցակցության ելքը: 4-րդ պարտիա անցկացնելու անհրաժեշտություն չեղավ:

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կկայանա եզրափակչի 2-րդ մրցախաղը: Եթե Էրիգաիսիին հաջողվի ռևանշի հասնել, ապա մրցաշարի հաղթողը կորոշվի կայծակնային շախմատում: