Լրահոս
Հասարակական
17:34
21.06.22
295

Լոռու մարզում մետաղյա ձողերի վրա հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Երեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ 

Ժամը 15։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանուփյան Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում տղամարդու դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեդրակ Նախշքարյանի գլխավորությամբ։ 

Արտաքին զննությամբ՝ դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գլխի շրջանում առկա են պատռված վերքեր։