Լրահոս
Քաղաքական
19:45
27.11.25
1 106

Լիդյայի կալանքի վերացումը ոչ թե իշխանությունների գթասրտության դրսևորումն է, այլ հանրային ճնշման արդյունք է. պատգամավոր

Img default alt hy

Լիդյա Մանթաշյանի կալանքի, որպես խափանման միջոց, վերացումը ոչ թե իշխանությունների գթասրտության դրսևորումն է, այլ հանրային ճնշման արդյունք է։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Քաղաքացիների մասնակցությունը դատական նիստերին, հրապարակային բողոքի ակցիաները, նախորդ շաբաթվա երթը, երեկվա խորհրդարանական լսումները, միջազգային հանդիպումներում միակ կին կալանավորի հարցի բարձրացումը, սոցիալական հարթակներում գրառումները և իհարկե փաստաբանների վիրտուոզ աշխատանքը ջրի կաթիլների նման քար ծակեցին:

Սա չեմ գրում Լիդյայի համախոհների համար, չեմ գրում նրա հակառակորդների համար (այստեղ ամեն ինչ պարզ է):

Գրում եմ նրանց համար, ովքեր չէին հավատում, ովքեր կարծում են, թե ամեն ինչ անհույս է, որևէ բան անել հնարավոր չէ:

Եթե դուք Թովմաս Թերահավատից ավելի թերահավատ եք, կարդացեք դատարանի այսօրվա որոշումը:

Թեկուզ շա՜տ փոքր, բայց արդյունք է, չէ՞…»։