Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:06
22.04.20
93

ԼՂ հիմնահարց. Փուլայի՞ն կարգավորում

Բանակցային սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ կա: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այս սկանդալային հայտարարությունից հետո, երբ փորձագետները արդեն ընդհուպ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականն էին պահանջում, Մնացականյանը պարզաբանեց տարիների ընթացքում բազմաթիվ փաստաթղթեր են քննարկվել, ինչը չի նշանակում, թե դրանք ընդունելի են հայկական կողմերի համար: