Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:04
31.01.20
100

ԼՂ հիմնահարց. Արցախի «Ադրբեջանական համայնքն» ակտիվանում է

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բրատիսլավյան հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարի տեքստով արժևորված Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը արտգործնախարարների Ժնևյան հանդիպումից հետո էլ ավելի ամրացրեց դիրքերը: Change.org-ում նույնիսկ ինչ-որ ստորագրահավաք է սկսվել, որի հեղինակները Հայաստանի կառավարությանն են դիմում՝ ներկայանալով որպես Ղարաբաղի ադրբեջանցիներ ու հայեր: Փորձագետներին անհանգստացնում է հատկապես այն, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում Ժնևից 4 500 կիլոմետր հեռու՝ Բաքվում, Միացյալ նահանգների դեսպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ: