Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:00
14.11.24
149

Լավրովը հանդիպել է Ռուսաստանում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին. հանդիպմանը մասնակցել է նաև Գուրգեն Արսենյանը

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպաններին ու մշտական ​​և լիազոր ներկայացուցիչներին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ 

Քննարկվել են Կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր՝ միտված նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդների և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստությանն ու անցկացմանը:

Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի վերաբերյալ։

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: