Լրահոս
Հասարակական
13:30
19.06.25
774

Լարված իրավիճակ․ անհետ կորածների ծնողերը փակեցին ճանապարհը

Img default alt hy

Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատները փակեցին Հերացի փողոցը։ Ոստիկանները թույլ չէին տալիս նրանց դուրս գալ փողոց։ 

Իրավիճակը լարվեց։ Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանին փողոցից ուժով դուրս բերեցին։

Անհետ կորածների մայրերը նստեցին փողոցի կենտրոնում, սակայն ոստիկանները կարողացան մասնակի բացել փողոցը։