Լրահոս
Քաղաքական
13:52
06.03.23
115

Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը կենսական անհրաժեշտություն է. ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողի սպանությունը, փետրվարի 28-ից սկսած ամեն օր Ադրբեջանի կողմից հրադարարի խախտումները ևս մեկ անգամ ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը: Մարտի 5-ի դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրությունում նշել է Հայաստանի արտգործնախարարությունը: 

Ադրբեջանի գործողությունը նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է համարում մեր երկրի գլխավոր դիվանագիտական կառույցը ու այն որակում որպես ահաբեկչություն, ինչը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ Բաքվի անկեղծության գործնական հերքումն է: