Լրահոս
Քաղաքական
14:28
19.09.22
625

ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել 32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին

Img default alt hy

32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը ներգրավված չի եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«32 մարմինների փոխանցումն արվել է առանց ԿԽՄԿ-ի։ Մենք աշխատել ու շարունակում ենք աշխատել դատաբժշկական փորձաքննության ընթացքում, այդ թվում խորհրդատվություն են տրամադրում այն իրականացնողներին։ Աշխատում ենք գործընթացը կազմակերպող կառույցների հետ և սպասում ենք, որ նրանց կողմից հետագա քայլերը հստակեցվեն», - ասել է Ամատունին՝ նշելով, որ պատրաստ են մասնակցել նաեւ մարմինների արտահանձնմանը։

Ավելի վաղ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը հաստատել էր, որ Ադրբեջանը հայտնել է 100 զինծառայողի դի հայկական կողմին վերադարձնելու մտադրության մասին։ Արդեն իսկ արտահանձնված 32 մարմիններն արդյո՞ք այդ թվի մեջ մտնում են, թե՞ ոչ՝ ԿԽՄԿ-ն տեղյակ չէ։

Պաշտպանության նախարարությունը այս պահի դրությամբ հաստատել է միայն 32 հայ զինծառայողների մարմինների փոխանցման մասին։