Լրահոս
Առողջապահական
22:10
31.03.20
104

Կորոնավիրուսի մեկ ամիսը՝ Հայաստանում

Միջազգային լրատվամիջոցների գլխագրերում վարչապետ Փաշինյանը կարդացել է, որ վարակը չի շրջանցելու ոչ մեկին: Եվ ուրեմն արտակարգ սահմանափակումների շրջանը երկրում երկարաձգվում է ևս 10 օրով: Դեռ պետք է շարունակենք տնից դուրս գալիս լրացնել տեղաշարժման թերթիկը, վերցնել անձը հաստատող փաստաթուղթ և հետևել պարետատան հայտարարություններին հավանական է՝ պարետը այս կարգն էլ խստացնի: Տիգրան Ավինյանն այսօր հրահանգել է խստագույնս պահպանել պարետատատն հորդորները: Ճիշտ է՝ երբեմն դրանք բավարար հստակ չեն պահպանման համար: Օրինակ այսօր մոտ մեկ ժամով փակված էր հայտարարվել Չարենցավանը, բայց հետո պարզվել է, որ քաղաքը փակելու որոշումը տեխնիկական վրիպակ է: