Լրահոս
Քաղաքական
13:26
20.06.25
578

Կրեմլը ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակին և պատրաստ է տրամադրել օգնություն. Պեսկով

Img default alt hy

Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված իրավիճակին»,-լրագրողներին ասել է Պեսկովը։