Լրահոս
Աշխարհ
10:21
04.07.22
144

Կոպենհագենում հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել

Img default alt hy

AP գործակալությունը հայտնում է, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 3 մարդ, ևս 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Մայրաքաղաքի ոստիկանապետ Սերեն Թոմասենը հայտնել է, որ կասկածյալը 22-ամյա դանիացի է, նրա արարքի շարժառիթները հայտնի չեն: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: