Լրահոս
Հասարակական
22:02
26.06.22
181

«Կկտրեն, ռադ կանեն ծիրանի ծառերը». այգիներում ծիրանից շուտ հասունացած բողոքը

Լարսի անցակետում մի քանի շաբաթ կիլոմետրերի հասնող հերթեր էին: Էկոնոմիկայի նախարարը այս շաբաթ հայտարարել է, որ ռուս գործընկերների հետ բանակցությունը առաջին պտուղն է տվել: Հունիսի 20-ին որոշվել է լրացուցիչ անցակետ բացել Վերին Լարսում, որը, ըստ Հայաստանի կառավարության գնահատականի, պետք է մոտ 30 տոկոսով ավելացնի թողունակությունը:

Սուրենավանում ծիրանի ամբողջ բերքը դեռ չի հասել, բայց այգիներն արդեն ծանրացել են գյուղացու դժգոհությամբ: Արտահանողը, հավանաբար Լարսում միրգը չփչացնելու մտահոգությամբ, սովորականից քիչ ծիրան է գնում գյուղերից, գնածի համար էլ սովորականից կրկնակի, եռակի քիչ է վճարում, իսկ բերքը շատ է:

Սուրենավանցիները ստիպված են մտածել ծիրանը գործարաններ մթերման տանելու մասին, բայց կապեկներով դառը քրտինքը ջուրը լցնել չեն ուզում: