Լրահոս
Հասարակական
12:55
20.06.22
219

Կենդանաբանական այգու հարևանությամբ բախվել են Volkswagen Tuareg-ը, BMW-ն ու թիվ 35 համարի ավտոբուսը, կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել րևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու հարևանությամբ, բախվել են 22-ամյա Խորեն Հարությունյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի 44 ՍՍ 484 համարանիշի, 21-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած BMW 528 մակնիշի 88 PP 01 համարանիշի և 49-ամյա Սերոբ Մանուկյանի վարած թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Վթարի փաստով Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են  նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։