Լրահոս
Հասարակական
13:52
26.09.22
113

Կաթնաղբյուր, Շղարշիկ, Իրինդ բնակավայրերում շչակ է գործարկվելու

Img default alt hy

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Իրինդ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Շղարշիկ բնակավայրում նույնպես սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13:00-ին, գործարկվելու է բնակավայրի շչակը:

Նույն օրը՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:

ԱԻՆ-ից հորդորում են չանհանգստանալ: