Լրահոս
Միջազգային
22:51
12.11.24
198

Կատաղի մարտեր՝ ռուս-ուկրաինական ճակատում և պատերազմի մոտալուտ ավարտի կանխատեսումներ

Մինչ աշխարհը քննարկում է, թե Թրամփի վերադարձը Սպիտակ տուն նշանակում է, որ մոտ է ռուս-ուկրաինական պատերազմի վերջը, թեժ մարտեր են ճակատի ամբողջ գծով: Երկու կողմերն էլ պնդում են, թե ծանր կորուստներ են պատճառել հակառակորդին:

Փորձագետների մոտ տպավորություն է, թե Պուտինը ամեն գնով փորձում է Կուրսկը հետ բերել՝ մինչ իրականություն կդառնան կանխատեսումները, թե Ամերիկայի նորընտիր նախագահը, ի վերջո, կկարողանա հրադադարի հասնել ուկրաինական հակամարտությունում: