Լրահոս
Հասարակական
11:23
25.09.22
547

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Ց.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 41-ամյա Ռաֆայել Հ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Օ.-ին պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Audi-ն կողաշրջվել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: 

Քննիչի հանձնարարականով  Audi-ն տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: