Լրահոս
Հասարակական
10:55
07.03.23
275

Կառավարության աշխատակիցները վթարի են ենթարկվել

Img default alt hy

Երևանում, այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով Hyundai ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները Կառավարության աշխատակազմից են։