Լրահոս
Սպորտ
18:30
11.09.22
239

Կարապետ Չալյանը համառ պայքարում պարտվեց իրանցի ըմբիշին

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝  Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում, նվազագույն 1-2 հաշվով զիջեց իրանցի Փեջման Սոլտանմուրադ Փոշտամին: Հիշեցնենք, որ մեկնարկաին գոտեմարտում Չալյանը հաղթել էր խորվաթ Ֆիլիպ Սաչիչին:

Հիշեցնենք, որ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյան մեկնարկային գոտեմարտում 7-7 հաշվով պարտվել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Պառվիզ Նասիբովին:

Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ:

Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել: Իսկ երկրորդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը հաղթել էր թուրք մարզիկին: