Լրահոս
Իրավական
21:25
26.06.22
141

Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալը ընդդիմությունը համարում է «իշխանությունը պահելու հանցավոր նպատակի» ապացույց

2021-ի խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ Ջհանգիրյանը փաստացի փորձել է ամեն գնով հասնել ԲԴԽ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Վարդազարյանի հեռացմանը, որպեսզի, ինչպես ինքն է ասում ձայնագրության մեջ, Ռոբերտ Քոչարյանը իշխանության չգա: Հայաստանի դատական համակարգի մասին խոսելով՝ 2019 թվականի հուլիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքել էր.

«Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են»:

Վնգստացող դատավորների, դատավորներին վերահսկողների ինստիտուտը, ըստ Հայաստանի քաղաքական ընդդիմության, իրականում ձևավորվել է Փաշինյանի օրոք և լծվել նրա աթոռը փրկելու նպատակին: