Լրահոս
Հասարակական
14:15
05.03.23
292

Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ․ Արմեն Սարգսյան

Img default alt hy

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հաղորդագրություն է տարածել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան:

Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եվ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը, և, իհարկե, զրնգուն ծիծաղը...

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՜ Վազգեն:

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ»,-ասվում է հաղորդագրությունում: