Լրահոս
Հասարակական
20:45
27.11.25
996

Իշխանությունը կոմպրոմատներով է կոտրում եկեղեցուն. Տեր Վրթանես

Img default alt hy

«Վեհափառի հարցը կարող է  քննվել, եթե նա միայն դավանական շեղում թույլ տա եկեղեցու ընդունած դավանությունից: Վեհափառի պարագայում «Կանոնագիրք հայոցը» հստակ նշում է , որ հարցը կարող է  քննվել նույնիսկ գահից զրկել,  եթե դավանական շեղում թույլ տա, ուրիշ կետ չգիտեմ, որը վերաբերում է գահը նրանից ազատելուն, ինչպես Նիկոլն է հայտարարում: Մենք ունենք օծյալ գահակալ  Մայր Աթոռում, որը փառահեղ կերպով եկեղեցու գործերը ղեկավարում է»,- Aysor.am-ին ասաց Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:

Նրա խոսքով՝ պարտված, թույլ, Ադրբեջանի ու Թուրքիայի հանձանարարությունները կատարող իշխանությունները չեն հանդուրժում իրենց կողքին հզոր եկեղեցի, որը իր բոլոր խնդիրները լուծում է. «ՔՊ-ական այս պաշտոնյաների գերակտիվությունը չեմ հասկանում, իրենք եկեղեցում գործ չունեն»:

Անդրադառնալով եկեղեցու ներսում պառակտումներին, բարձրաստիճան հոգևորականների դիրքորոշումների կտրուկ փոփոխություններին՝ Տեր Վրթանեսն ասաց. «Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները նրանց դեմ կոմպրոմատներ են գտնում, կամ ահաբեկում են ինչ-որ միջոցներով, շանտաժի են ենթարկում: Մարդը, որը հավատարիմ եկեղեցուն ծառայում էր, մեկ էլ իր մտածելակերպից տարբեր բաներ են անում...հասկանում ես, որ նրանց ազատ կամարտահայտման իրավունքը խոչընդոտված է իշխանությունների կողմից: Նույնիսկ այդ ստորագրությունները հայտնի հայտարարության տակ որ դրվել են, իրենց կամքին հակառակ դրված ստորագրություններ են»:

Արշակ սրբազանի պաշտոնների դադարեցման պահանջով տարածված հայտարարության տակ առկա ստորագրողներին անդրադառնալով՝ Տեր Վրթանեսը նաև հավելեց. «Ժամանակին, եթե այդ նույն խնդիրներում են նրանք հայտնվել ու Մայր Աթոռը կարողացել է  իրենց թեկուզ ինչ-որ պատիժներ սահմանելով, բայց ժամանակի ընթացքում ներելով վերադարձրել է եկեղեցի, այս իրավիճակում նույնը կարող է կիրառվել Արշակ սրբազանի նկատմամբ: Եթե իրոք ինքը այդ խնդիրը ունի: Այդ հարցը պետք է քննարկվի վեհափառի կողմից»: