Լրահոս
Քաղաքական
15:25
20.09.22
111

«Իշխանությունը երկրի անվտանգությունն ավելի ցածր է գնահատում, քան անձնական շահը». Թաթոյան

«Իշխանությունները երկրի անվտանգությունն ավելի ցածր են գնահատում, քան անձնական շահերը»,- այսօր հայտարարել է Մարդու իրավուքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ 2021-ին, երբ ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածք էին ներխուժել, Հայաստանի իշխանությունները վախենալով մարդկանց դժգոհությունից, չէին բարձրաձայնել Ադրբեջանի թշնամանքի մասին՝ այդպիսով անհնար դարձնելով միջազգային տարբեր մեխանիզմների օգտագործումը: