Լրահոս
Հասարակական
23:30
14.11.24
221

Իրենց թայֆի, ոհմակի մասին են մտածում. ուղեվարձի եռակի բարձրացման որոշումը հունից հանում է երևանցիներին

Երևանում տրանսպորտի թանկացումը կանխելու կոչեր են հնչեցնում ոչ միայն ավագանու ընդդիմադիր անդամները, այլև տնտեսագետները: 

«Հայլուր»-ի թղթակիցներն այսօր շրջել են Երևանում՝ մարդկանց կարծիքը լսելու համար: Տպավորություն է ստեղծվել, որ հիասթափության ալիք է հասունացնում Երևանում տրանսպորտի սակագնի աննախադեպ թանկացումը: Մարդիկ դժգոհ են ու բարկացած: Ինչո՞ւ պետք է տրանսպորտի համար օրը նվազագույնը 300 դրամ վճարեն, եթե ոչ աշխատավարձ է բարձրացել, ոչ թոշակ: